Նախագծի անվանումը - Թրաֆիքինգ ` (մարդկանց առևտուր)
Նախագծի հիմնական թեման - Ինչ է իրենից ներկայացնում Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը), և ինչպես պաշտպանվեն դրանից
Նախագծի էֆեկտիվությունը - Աշակերտները պետք է իմանան թե ինչ է Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը)- դա հանցագործություն է, որը նախատեսում է մարդու առևտուր, կամ նրա նկատմամբ այլ անօրինական գործարքի իրականացում սպառնալիքով, բռնությամբ կամ հարկադրանքի այլ միջոցների (առևանգման, խարդախության , շորթագործության , խաբեության , անօգնական վիճակի մեջ դնելու , ստրկության ժամանակակից ձևերի մեջ դնելու ) կիրառմամբ:
Նախագծի նպատակը - Աշակերտներին պետք է պարզ լինի թեման: Գլխավորն այն է, որ դեռահասը լավ գիտակցի , թե ինչ վտանգ կարող է սպառնալ իրեն`ի դեմս մարդկանց առևտրի , և ինչպես խուսափի նրանից, իսկ անհրաժեշտության դեպքում` ում և ինչպես դիմի օգնության:
Մասնակիցների հասակը - Ավագ դպրոց X դասարան
Սպասվող արդյունքը - Աշակերտները օգտվելով ինտերնետից պետք է ներքաշվեն ավելի խորացված ուսուցման մեջ, նախագիծը պետք է ներկայացնեն հստակ, ճիշտ , տպավորիչ և կարողանան իմաստավորել Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը) ամբողջությամբ:
Նախագծի ռեսուրսները - Համակարգիչ , ինտերնետ ,թուղթ, գրիչ
Նախագծի ընթացքը - Աշակերտները համակարգչային շնորհանդեսով ներկայացնում են` Թրաֆիքինգ ի` (մարդկանց առևտրի ) զոհի դիմանկար: Նկատի ունենալով նրա սեռը, տարիքը, կրթությունը, մասնագիտությունը, արտաքինը և այլն: Իրենց կարծիքները ներկայացնում են նաև նկարի ձևով:
Առարկայական խմբերի կապ - Պատմություն, քաղաքացիակա կրթություն, քաղաքացիական պաշտպանություն, աշխարհագրություն
Նախագծի հեղինակը - Էմմա Մարտիրոսյան
No comments:
Post a Comment