Առարկան | Վրաց պատմություն |
Դասարանը | IX-դասարան |
Աշակերտների քանակը | 24-աշակերտ |
Դասավանդող ուսուցիչը | Էմմա Մարտիրոսյան |
Դասի թեմաը | Վրաստանը մեր թվարկության սկզբներին I-II դարերում |
Դասի նպատակը | Այս դասի նպատակն է ծանոթացնել Քարթլիի (Իբերիյաի) եւ Կոլխեթիի վիճակին՝ մեր թվարկության սկզբներին, այն արտաքին եւ ներքին գործոններին,որոնցով այդ ժամանակաշրջանում պայմանավորված է եղել երկրի հզորությունն ու թուլությունը: |
Դասի ակտիվությունը | Դասարանում կան թե ակտիվ թե պասիվ աշակերտներ,մեծամասնությունը կազմում են ակտիվ աշակերտները: |
Կազմավորման ձեւը | Դասի կազմավորման ձեւը այսպիսին է՝նախորդ դասին հանձնարարված դասի ներկայացում պատմելու ձեւով,ինչպես նաեւ ամփոփում հարցերի միջոցով,նոր դասի ընկալում, քննարկում,համեմատում նախորդ ժամանակաշրջանում Քարթլիի (Իբերիայի) եւ Կոլխեթիի ( Էգրիսիի) ձեւավորման ,տնտեսական զարգացման եւ սոցիալական վիճակի հետ: |
Ժակետը | 15-րոպե հանձնարարված դասը ներկայացվում է աշակերտների կողմից պատմելու ձեւով 5-րոպե գնահատում 15-րոպե նոր դասի բացադրում ուսուցչի կողմից 5-րոպե նոր դասի քննարկում եւ ընկալում |
Գնահատումը | 3-4 անբավարար 5-6 բավարար 6-7 լավ 8-9-10 գերազանց,նայել գնահատման չափորոշիչը՝ |
տնային հանձնարարություն | Տնային –դասարանական տետրերում գրել շարադրություն «Քարթլին (իբերիան) եւ Կոլխեթին (էգրիսի,լազիկան )հին ժամանակաշրջանում եւ մեր թվարկության սկզբներին» թեմայով:Հանձնարարված դասը սովորել պատմել: |
მასწავლებლის ბლოგი
Wednesday, November 23, 2011
გაკვეთილეს გეგმა
Thursday, November 17, 2011
სასწავლო პროექტი
Նախագծի անվանումը - Թրաֆիքինգ ` (մարդկանց առևտուր)
Նախագծի հիմնական թեման - Ինչ է իրենից ներկայացնում Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը), և ինչպես պաշտպանվեն դրանից
Նախագծի էֆեկտիվությունը - Աշակերտները պետք է իմանան թե ինչ է Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը)- դա հանցագործություն է, որը նախատեսում է մարդու առևտուր, կամ նրա նկատմամբ այլ անօրինական գործարքի իրականացում սպառնալիքով, բռնությամբ կամ հարկադրանքի այլ միջոցների (առևանգման, խարդախության , շորթագործության , խաբեության , անօգնական վիճակի մեջ դնելու , ստրկության ժամանակակից ձևերի մեջ դնելու ) կիրառմամբ:
Նախագծի նպատակը - Աշակերտներին պետք է պարզ լինի թեման: Գլխավորն այն է, որ դեռահասը լավ գիտակցի , թե ինչ վտանգ կարող է սպառնալ իրեն`ի դեմս մարդկանց առևտրի , և ինչպես խուսափի նրանից, իսկ անհրաժեշտության դեպքում` ում և ինչպես դիմի օգնության:
Մասնակիցների հասակը - Ավագ դպրոց X դասարան
Սպասվող արդյունքը - Աշակերտները օգտվելով ինտերնետից պետք է ներքաշվեն ավելի խորացված ուսուցման մեջ, նախագիծը պետք է ներկայացնեն հստակ, ճիշտ , տպավորիչ և կարողանան իմաստավորել Թրաֆիքինգը` (մարդկանց առևտուրը) ամբողջությամբ:
Նախագծի ռեսուրսները - Համակարգիչ , ինտերնետ ,թուղթ, գրիչ
Նախագծի ընթացքը - Աշակերտները համակարգչային շնորհանդեսով ներկայացնում են` Թրաֆիքինգ ի` (մարդկանց առևտրի ) զոհի դիմանկար: Նկատի ունենալով նրա սեռը, տարիքը, կրթությունը, մասնագիտությունը, արտաքինը և այլն: Իրենց կարծիքները ներկայացնում են նաև նկարի ձևով:
Առարկայական խմբերի կապ - Պատմություն, քաղաքացիակա կրթություն, քաղաքացիական պաշտպանություն, աշխարհագրություն
Նախագծի հեղինակը - Էմմա Մարտիրոսյան
Subscribe to:
Posts (Atom)